«Բավարիա»-ն չի պատրաստվում գնել Մեսսիի տրանսֆերը


16:06 , 22 նոյեմբեր, 2014

a.espncdn.com1in.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրված չէ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ծառայություններով և չի պատրաստվում գնել նրա տրանսֆերը: Այդ մասին հայտնել է մյունխենյան ակումբի ֆինանսական տնօրեն Ժան Կրիստիան Դիսենը:

«Մենք չենք ծախսի այնքան գումար, որքան ծախսում են Հարավային Եվրոպայի ակումբները: Գերադասում ենք ներդրումներ կատարել թիմային ուժի բարելավման առումով, քան վճարել 90 կամ 100 մլն եվրո`գնե ով մեգաաստղերի իրավունքներ»,- Bild-ը մեջբերում է Դիսենի խոսքերը:

Հիշեցնենք` ավելի վաղ Գերմանիայի չեմպիոնների գործադիր տնօրեն Կառլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմը կարող է ֆինանսական լուրջ համալրում ունենալ: