Գործընկերների անակնկալը Շուշաննա Թովմասյանին` նրա ծննդյան առթիվ (տեսանյութ)


15:24 , 22 նոյեմբեր, 2014

Asekose.am-ը գրում է․

Օրեր առաջ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը տոնել է իր ծննդյան 22-րդ տարեդարձը: Նշենք, որ վերջինս այդ օրն անց է կացրել նկարահանման հրապարակում:

Այսօր դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե իր ծննդյան առթիվ ինչ անակնկալ են մատուցել իրեն իր գործընկերները:

«Անչափ շնորհակալ եմ գործընկերներիս այս գեղեցիկ անակնկալ տեսանյութի համար»,- գրել է Շուշաննա Թավմասյանը: