14:45 , 22 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է պաշտոնանկ արվել ադրբեջանական ԶՈՒ բրիգադի հրամանատարը, որը պատասխանատվություն էր կրում տվյալ պաշտպանական տեղամասի համար. Tert.am-ի հետ զրույցում հարցրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկության, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել և սուտ է անվանել ԼՂՀ ՊՆ-ի տարածած՝ տարհանման օպերացիայի մասին տեղեկությունը, ինչպես նաև օպերացիայի արդյունքում ադրբեջանական զինուժի կորուստների մասին հայտարարությունը։
«Մենք գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են հեգնել սեփական ժողովրդին, հերթական անգամ խաբել ու քողարկել տվյալ հատուկ գործողության իրական կորուստները, բայց մենք նորից հայտնում ենք, որ ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը ոչ միայն հանել են դիակները և մասունքները, այլ նաև լուրջ կորուստներ հասցրել այդ տեղում ծուղակ պատրաստած ադրբեջանական ուժերին։ Հավանաբար հենց դրա համար է պաշտոնանկ արվել տվյալ պաշտպանական տեղամասի պատասխանատու ադրբեջանական բրիգադի հրամանատարը»,- ասաց նա և հավելեց, թե չնայած դեռ հարց է՝ այս գործողության հետևանքով կորուստնե՞րն են հրամանատարի հրաժարականի պատճառը, թե՞ ուղղաթիռի խփելը և գուցե՞ երկուսը միասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ