14:42 , 22 նոյեմբեր, 2014
Կիսելով մեր ընկած տղաների հարազատների վիշտն ու հասկանալով այս օրերի սպասումներն ու սեփական հողում իրենց զավակներին հուղարկավորելու տանջալից ցանկությունը՝ ուրախություն ապրեցի այսօր: Մերոնք կրկին ադրբեջանցիներին ցույց տվեցին իրենց գաճաճ վիճակը, կրկին հիշեցրեցին, որ թեև մենք քիչ ենք, բայց մեզ ՀԱՅ են ասում.......
«Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինվոր: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,-ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ: