Աշխարհի "ամենամեծահոգի" պետությունները


14:17 , 22 նոյեմբեր, 2014

Barometer.am-ը գրում է․

Արդեն հինգերորդ տարին է ինչ Բարեգործությունների աջակցության հիմնադրամը (Charities Aid Foundation) կազմում է "Աշխարհի բարեգործական ինդեքսը", որի միջոցով ուսումնասիրվում է առանձին պետությունների բարեգործական վարքագիծը:

Ըստ հետազոտության արդյունքների մոլորակի "ամենամեծահոգի" կամ "առատաձեռն" պետություններն են համարվում Մյանմարը և ԱՄՆ-ը, որոնց հետևում են Կանադան, Իռլանդիան և Նոր Զելանդիան: Ամբողջական աղյուսակը ներկայացնում ենք ստորև:

Աղյուսակ 

Բրիտանական այս հիմնադրամը աջակցում է բարեգործության գաղափարին ընդհանրապես և բարեգործական կազմակերպություններին մասնավորապես: Վերջինիս կողմից կազմված աղյուսակը հիմնվում է "Գելափ"-ի իրականացված հետազոտության վրա, այն ուսումնասիրում է պետություններում գործող բարեգործական կազմակերպություններին, դոնորական մեխանիզմները և կամավորական գործունեության ակտիվությունը տվյալ պետությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ