Եթե բնածին արատներով երեխա ունենայի, ապա նրան մանկատուն կհանձնեի. Գեորգի Պողոսյան


13:24 , 22 նոյեմբեր, 2014

Եթե բնածին արատներով երեխա ունենայի, ապա նրան մանկատուն կհանձնեի. Գեորգի ՊողոսյանPanorama.am-ը գրում է․

Բնածին արատները, որպես կանոն, վիրուսային ինֆեկցիաների հետևանք են, այնպիսին, ինչպիսիք են ցիտոմեգալովիրուսը և հերպեսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ ցիտոմեգալովիրուսը, կարող է հանգեցնել նորածնի մոտ ծայրանդամների բացակայություն, մեծ կամ փոքր գլխի, ողնաշարի ճողվածքի, նապաստակի շուրթի և այլն:

Անդրադառնալով հերպեսին, նշեց, որ այն հաճախ բերում է վիժումների՝ մինչև 14 շաբաթական ժամկետը, կամ պտղի մահի՝ մոր արգանդում: 

«Շատ դեպքերում հերպեսի հետևանքով ծնվում են խուլ, համր, կույր կամ Դաունի սինդրոմով երեխաներ: Ընդ որում, վիրուսները «արթնանում» են դիմադրողականության անկման հետևանքով, երբ աղջիկներն ու կանայք մինչև հղիանալը հետևում են տարբեր դիետաների, ինչի արդյունքում էլ ընկնում է կնոջ դիմադրողկանությանը»,- ընդգծեց Գ.Պողոսյանը՝ հավելելով, որ առողջ երեխաներ ծնվում են առողջ մայրերից:

Գինեկոլոգի խոսքերով՝ պետք է ձևավորել այնպիսի մշակույթ, որը զույգերը մինչ ամուսնանալը անցնեն բժշկական հետազոտություն, որպեսզի հետագայում նվազեցնեն բնածին արատներով երեխա ունենալու ռիսկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ