Նայում եմ ադրբեջանական մամուլը, ակնհայտ խուճապի մեջ են, որ չկարողացան հետ մղել մերոնց


13:03 , 22 նոյեմբեր, 2014

Մի տեսակ համ հուզմունք կա, համ հպարտություն։
Հուզմունքը տղերքի կյանքի համար էր, իրենք շատ անելիք ունեին մեր երկրի համար: Հպարտությունը մեր հատուկ ջոկատայինների համար ա, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, գնացին տղերքի հետևից: Ու փառքով կատարեցին իրենց գործը:
Հիմա նայում եմ ադրբեջանական մամուլը, ակնհայտ խուճապի մեջ են, որ չկարողացան հետ մղել մերոնց ու հերթական անգամ թե բարոյապես, թե ռազմական առումով հետ մնացին:
Տղերքի մարմիններն էսօր կհանձնեն ընտանիքներին, հավերժ փառք նրանց: