12:40 , 22 նոյեմբեր, 2014
Հոկտեմբերի 28-ին Երևանում ձերբակալված Անդրանիկ Սողոյանի (Զապ) նկատմամբ ընտրված 30-օրյա ժամանակավոր կալանքի ժամկետը մոտ մեկ շաբաթից կլրանա եւ եթե այդ ընթացքում ՀՀ-ն որեւէ փաստաթուղթ չստանա Չեխիայից, որեւէ գործընթաց չսկսվի, նա պետք է ազատ արձակվի:
Փաստաբանը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է իր բողոքը՝ իր պաշտպանյալի նկատմամբ ժամանակավոր կալանքը փոխելու մասով: Նա հավելել է նաև, որ ՀՀ օրենսդրությունը ժամանակավոր կալանքը երկարացնելու հնարավորություն չի տալիս, ուստի՝ 30օրյա ժամկետի ավարտից հետո, եթե նոր գործընթացներ չլինեն, իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի: «Չեխիայից փաստաթուղթ չկա, կարծում եմ, որ այդ ժամկետում չի էլ գա, քանի որ նույնիսկ եթե ստանան, մինչեւ թարգամնեն, ներկայացնեն դատարան, կանցնի ժամկետը: Այնպես որ եթե որեւէ իրավական գործընթաց չլինի, նրան պետք է ազատեն»,-ասել է փաստաբանը: