ԵԱՀԿ-ն ու Կարմիր խաչը պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ՀՀ-ում


12:49 , 22 նոյեմբեր, 2014

Երեկ գիշերը հզոր ապտակ է հասցվել ադրբեջանական կողմին։

Ապրեն մեր տղեքը: Ադրբեջանցիների մեծ-մեծ խոսալուն ի պատասխան՝ մենք ստորացուցիչ ապտակներ ենք հասցնում ոչ թե խոսքով, այլ գործողություններով:

Առաջին դեպքում նրանք հայտարարեցին, որ օդային սահմանը փակում են: ՀՀ նախագահը մարտական ուղղաթիռով վայրէջք կատարեց Արցախում:

Նրանք հայտարարում էին, որ մենք չեն կարողանա մոտենալ ուղղաթիռին: Մենք կրկին լռեցինք, ու որոշ մարդիկ ՀՀ-ում սկսեցին քննադատել ՊՆ-ին ու առանց հասկանալ խոսում էին, և ահա երեկ, ի պատասխան թե ներքին թշնամու, թե ազերների, մերոնք մեր տղեքի դիակները բերեցին ու ազերական երկու զինվորի էլ ուղարկեցին գրողի ծոցը:

Բան դուրս չեկավ ԵԱՀԿ-ից ու նման այլ հապավումներով Եվրոպական «ժողովրդավար» ու «մարդասիրական» կազմակերպություններից: Առնվազն երկու կազմակերպություն՝ ԵԱՀԿ-ն ու Կարմիր խաչը, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ՀՀ-ում: Քանզի նրանք միայն թվիթերում են կարողանում գրառումներ կատարել: