Պորտուգալիայի նախկին վարչապետը ձերբակալվել է


11:24 , 22 նոյեմբեր, 2014

Պորտուգալիայի նախկին վարչապետը ձերբակալվել էPanorama.am-ը գրում է․

Պորտուգալիայի իշխանությունները ձերբակալել են նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեշին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով պորտուգալական լրատվամիջոցներին, որոնց այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից: 

Կառավարության նախկին ղեկավարը ձերբակալվել է Լիսաբոնի օդանավակայանում երեկ երեկոյան, երբ վերադառնում էր Փարիզից: Իրավական մարմինները հայտնել են, որ Սոկրատեշն անցում է հարկերից խուսափելու, փողերի լվացման, կոռուպցիոն հանցագործություններ կատարելու գործով: Հայտնի է նաև, որ բացի նրանից, ևս երեք մարդ է ձերբակալվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ