11:16 , 22 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Տղամարդիկ ավելի հաճույքով են օգնում բարձրակրունկ կոշիկներով կանանց: Նման եզրակացության են հանգել Հարավային Բրեթանի համալսարանի գիտնականները: Նշվում է, որ կնոջ կոշիկի կրնկի բարձրությունը մեծ ազդեցություն ունի ուժեղ սեռի պահվածքի վրա՝ գրում է MGNEws-ը:
Մասնագետները պարզել են, որ տղամարդիկ ավելի մեծ ցանկությամբ փողոցում հարցաթերթիկ են լրացնում, երբ այդ մասին նրանց խնդրում է բարձրակրունկ կոշիկներով կինը:
Այնուամենայնիվ՝ պարզ չէ, թե ինչու են բարձրակրունկ կոշիկներ կրող կանայք ավելի հմայիչ համարվում: