Վարդան Պետրոսյանի ավտովթարի դեպքի վայրի զննության արձանագրության տակ դրած ստորագրությունը պատկանում է գոյություն չունեցող ընթերակային


09:20 , 22 նոյեմբեր, 2014

Դատավորը որոշում է կայացրել, որ դեպքի վայրի զննության արձանագրության տակ դրած ստորագրությունը պատկանում է գոյություն չունեցող ընթերակային: Կարծում եմ, որ պետք չէ լինել իրավաբան, որպեսզի հասկանալ, որ եթե ընթերական կամ վկան հայտնի չէ, թե ով է, ապա քննչական գործողության տակ դրած ստորագրությունը հնարավոր չէ որոշել՝ իրենց կողմից է դրվել, թե ոչ: Մի այլ որոշմամբ դատավորը հայտնեց, որ այդ փաստը նա պետք է պարզի խորհրդակցական սենյակում: Սենց էլ արդար դատ ենք վարում: ՃՃՃ