«Հրապարակ». ՏԻՄ ընտրությունները շարունակում են անցնել թեժ մրցակցության պայմաններում


07:52 , 22 նոյեմբեր, 2014

«Թեև ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ և որոշել են մանրմունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից և ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում: Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան համայնքում, թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ ոչ միայն երկու ՀՀԿ-ականների, այլև մի ամբողջ ազգուտակի միջև է թեժ պայքար գնում: Գործող գյուղապետ Արթուր Յայլոյանի դեմ թեկնածություն է առաջադրել հորեղբորորդին՝ Արայիկ Յայլոյանը: Գյուղում մեծ դժգոհություն կա գյուղապետի դեմ, ով, ասացին, գողության համար նախկինում դատապարտվել է»,– գրում է թերթը: