«Հրապարակ». Արարատի մարզպետը հասկացել է, որ իր անգործության պատճառով մարզում կորցնում է տիրապետումը


07:38 , 22 նոյեմբեր, 2014

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հասկանալով, որ իր անգործության պատճառով մարզում կորցնում է տիրապետումը, քանի որ համայնքապետերի մեծ մասը համայնքի խնդիրների համար դիմում է Գրիգորյան եղբայրներին, որոշել է վերանայել իր գործունեությունը: Վերջերս նա առանձին-առանձին զրույց է ունեցել մի շարք համայնքապետերի հետ և բացեիբաց ասել, որ կարող են նաև իր հետ «լեզու գտնել» և իրենց համայնքների համար լավ-լավ ծրագրեր ստանալ կառավարությունից»,– գրում է թերթը: