03:35 , 22 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.

Սինգապուրցի երեք ուսանողներ iPhone-ի համար հավելված են մշակել, որը խրախուսում է իր տիրոջը սմարթֆոնը քիչ օգտագործելու համար, հաղորդում է Straits Times-ը:
Ծրագիրը հետևյալ կերպ է աշխատում. երկու կամ ավել օգտագործողներ իրենց հեռախոսները միմյանց են մոտեցնում, և այդ պահին էկրանին վիրտուալ ծառ է սկսում աճել:
Երբ ծառերը որոշակի չափի են հասնում, մարդը կարող է Apple-ից բոնուսներ ստանալ:
Ինչքան մեծ է ծառը, այնքան մեծ են բոնուսները: Այսպիսով, ենթադրվում է, որ միմյանց հանդիպած մարդիկ կշփվեն իրար հետ, այլ ոչ թե հեռախոսներով կզբաղվեն:
Ծրագիրը կթողարկվի 2015թ. մարտ ամսին՝ Մալայզիայից Սինգապուրի անկախացման 50-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: