Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը ցրել է «Աջակցություն Մայդանին» ակցիան


01:10 , 22 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

6_583910f3

Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները կալանավորել են ակտիվիստներին, ովքեր հանրահավաք են իրականացրել` ի հիշատակ Ուկրաինայում բողոքի ակցիաների սկսվելու օրվան, որոնք ստացան «Եվրոմայդան» անվանումը, գրում է NEWSru.com-ը:

Ձերբակալումները տեղի են ունեցել Մեծ քարե կամրջի շրջանում: Ըստ ականատեսների` ոստիկանները երկու մարդու են ձերբակալել: Իսկ բլոգեր Գեորգի Մալեցը հայտնում է, որ ձերբակալվածները 4-ն են` երկու երիտասարդներ և երկու թոշակառուներ: Մեկ այլ տվյալներով` 3 ակտիվիստ է ձերբակալվել, որոնց թվում են նաև Իլդար Դադինը և Ալեքսանդր Շելկովենկովը: