Մել Գիբսոնը սանիտար-պացիֆիստ Դեսմոնդ Դոսեի մասին ռազմական դրամա է նկարահանում


23:51 , 21 նոյեմբեր, 2014

mel_gibson_d99515df1in.am-ը գրում է․

Դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը հնարավոր է՝ ֆիլմ նկարահանի սանիտար Դեսմոնդ Դոսեի մասին, հաղորդում է Deadline-ը:

Ամերիկացի սանիտար Դեսմոնդ Թի Դոսը մեդալի է արժանացել արիության համար, որը ցուցաբերել է 1945 թ. Ճապոնիայում մարտերի ժամանակ:

Սանիտարը, իր կրոնական համոզմունքներից ելնելով, դեռ 1942 թ. ծառայության անցնելու ժամանակ կտրականապես հրաժարվել է ձեռքը զենք վերցնել, սակայն մարտի դաշտում վիրավորներին փրկելիս քաջություն է ցուցաբերել:

Hacksaw Ridge ֆիլմում գլխավոր դերը կարող է խաղալ Էնդրյու Գարֆիլդը: Գիբսոնի համար սա 2006 թվականիծ ի վեր առաջին կինոնախագիծը կդառնա: