Լոնդոնյան Չելսիում պատշգամբի փլուզումից 2 մարդ է զոհվել


22:21 , 21 նոյեմբեր, 2014

pic_874ae42a0334162690c756a0d28347f91in.am-ը գրում է․

Լոնդոնի Չելսի շրջանում Կադոգան-Սքվերի մոտ պատշգամբի փլուզման հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է The Telegraph-ը: Եվս 6 հոգի, բժիշկների խոսքերով, աննշան վնասվածքներ են ստացել և հոսպիտալացման կարիք չունեն:

Նախնական տվյալներով՝ զոհվածները բանվորներ են եղել ևփորձել են տեղափոխել երկրորդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբի բազմոցը: Պատշգամբը չի դիմացել այդ ծանրությանն ու փլվել է 10 մ բարձրությունից:

Չելսին Լոնդոնի ամենաթանկ շրջաններից մեկն է: Կադոգան-Սքվերում տների մեծ մասը պատկանում է մուլտիմիլիարդատեր, կոմս Կադոգանին, որի ընտանիքը մի քանի հարյուրամյակ հող և անշարժ գույք ունի Չելսիում: Այդ թաղամասում տան միջին արժեքը 25 մլն ֆունտ ստերլինգ է: