22:12 , 21 նոյեմբեր, 2014
ԱՄՆ-ում 13 տոկոս հասարակական վստահություն ունեցող Օբաման սեփական երկրում 87 տոկոս հասարակական վստահություն ունեցող Պուտինին համարում է բռնակալ: 13 տոկոս վստահություն ունեցող Օբաման խոսում է ամերիկյան ժողովրդի անունից, ամերիկյան ժողովրդի անունից ռազմական գործողություններ իրականացնում երբ և որտեղ կամենա, իսկ 87 տոկոս վստահություն ունեցող Պուտինը, պաշտպանելով իր պետության ու ժողովրդի աշխարհաքաղաքական և կենսական շահերը, համարվում է դիկտատոր:
Սա է այսօրվա արևմտյան ժողովրդավարության իրական դեմքը:
Հ.Գ. Խոսելով ժողովրդավարությունից՝ պետք է նկատեմ, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց իր կառավարման էտապում Հայաստանը դարձնել հետսովետական ամենաժողովրդավարական պետությունը: Մեր դեպքում ժողովրդավարությունը իրական է, այլ ոչ արևմտյան: