21:52 , 21 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az-ը՝ վկայակոչելով այդ երկրում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեի հայտարարությունը:
Դեսպան Մոնիեն հայտարարել է, որ Կասպրշիկը Բաքու է ժամանել արցախյան ուղղաթիռի խփման շուրջ առաջացած իրավիճակի բերումով:
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանը խոցել էր Արցախի պաշտպանության բանակի՝ խաղաղ զորավարժություն իրականացնող անզեն ուղղաթիռը, ինչի հետևանքով անձնակազմի երեք անդամներ զոհվել էին: Մինչ օրս հայկական կողմը ուղղաթիռի կործանման վայրին մոտենալու հնարավորություն չունի: