15:25 , 21 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը շնորհավորել է դեսպան Պրահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ հայ և սլովեն ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հիմքի վրա Հայաստանը և Սլովենիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողությամբ զարգացնում են միջպետական հարաբերությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալից են եղել հատկապես 2010 և 2011 թվականները, երբ երկու երկրների նախագահները բարձր մակարդակի հանդիպումներ ունեցան, որոնց արդյունքում զգալիորեն հարստացվեց համագործակցության իրավապայմանագրային դաշտը, նոր մակարդակի բարձրացվեց քաղաքական երկխոսությունը, տնտեսական ոլորտում որոշակիորեն աշխուժացավ փոխգործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ