Ժաննա Ֆրիսկեն բացահայտել է իր ծրագրերը


15:08 , 21 նոյեմբեր, 2014

Ժաննա Ֆրիսկեն բացահայտել է իր ծրագրերըSlaq.am-ը գրում է.

«Շնորհակալեմ բոլորին աջակցության համար: Ինձ համար դա շատ կարևոր է: Իմ առաջիկա պլաններում որդուս դաստիարակելն է,-նշել է Ժաննան:

Ինչպե՞ս է Պլատոնը:

Շնորհակալություն, ամեն ինչ լավ է: Նա արդեն 1 տարեկան և 7 ամսեկան է, մենք արդեն մեծ ենք:

Վերջերս մի շարք պարբերականներ հայտարարեցին, որ Ֆրիսկեի որդին զարգացած է ոչ իր տարիքին համապատասխան և ուսուցման մեջ առաջադիմություն է ցուցաբերում:

Ինչ-ինչ պատճառներով այդ տեղեկատվությունը Ֆրիսկեն չմեկնաբանեց: «Մի հավատացեք այն ամենին, ինչ գրում են համացանցում, այդտեղ շատ հաճախ ստեր են գրում: Սակայն, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի և աջակցության համար»,-մեջբերում է երգչուհու խոսքերը "Собеседник.Ru"-ն:

Երգչուհին նաև հայտարարել է, որ չի պատրաստվում թաքնվել հասարակությունից:

Հիշեցնենք, մինչ Ռուսաստան վերադառնալը Ֆրիսկեն գտնվում էր Չինաստանում, որտեղ ըստ մի քանի չինական պարբերականների` հայտնվել է նորագույն սարքավորումներ, որը սպանում է ուռուցքը առանց վիրահատության: