14:32 , 21 նոյեմբեր, 2014Life.panoram.am-ը գրում է.

Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը չի դադարեցնելու հացադուլը: Այս մասին նա նշեց Life.panorama.am-ի հետ զրույցում:
«Ես երկար տարիներ խորին հարգանք եմ ունեցել և ունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գործչի հանդեպ: Նա լուրջ դերակատարություն է ունեցել իր գաղափարներով, իր կեցվածքով իր մարդկային հատկանիշներով, ու ինքս շատ բան եմ սովորել Րաֆֆի Հովհաննիսյանից ու դեռ երկար կսովորեմ: Բայց հացադուլն այս պահին չեմ կարող դադարեցնել: Գիտեմ, որ հայտարարել է հանրահավաքի մասին: Անկախ նրանից մինչ հանրահավաքը հացադուլը դադարացված կլինեմ, թե ոչ, ես այդ օրը լինելու եմ Ազատության հրապարակում, իր կողքին կանգնած: Դա միանշանակ է, ես ողջունում եմ իր պայքարի ուղին, այդ օրը ես լինելու եմ իր կողքին»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ