12:28 , 21 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի կալանքի որոշումը չի բողոքարկվելու` ելնելով նրա անվտանգությունից: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը:
Նա նշեց, չնայած իր ներկայացրած միջնորդությանը՝ Մ. Վարդանյանին տեղափոխել «Դատապարատյալների հիվանդանոց», նշանակել հոգեբան, ցուցաբերել բժշկական օգնություն, Վարդանյանը շարունակում է մնալ մեկուսարանում. «Նոյեմբերի 18-ին հանդիպել եմ իմ պաշտպանյալին: Նա ասաց, որ միայն հոգեբան են հատկացրել: Էլի շատ տխուր էր, լացում էր, ծանր հոգեվիճակի մեջ էր գտնվում»:
Մ. Վարդանյանը փաստաբանին հայտնել է, որ նոյեմբերի 12-ին երեկոյան լույս չի եղել, բջջայինի լույսի տակ իրեն փաստաթղթեր են տվել՝ ծանոթանալու համար: Քննիչն ասել է, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումներ են: Մ. Վարդանյանն առանց ծանոթանալու ստորագրել է դրանք, քանի որ, ըստ փաստաբանի, եղել է շատ վատ վիճակում, չի հետաքրքրել նրան, թե ինչ փաստաթղթեր են:
«Ես միջնորդությում եմ ներկայացրել քննիչին, որ ինձ ծանոթացնի այդ փաստաթղթերին և փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին»,- ասաց Լ. Բալյանը:
Նաև հայտնեց, որ փորձաքննություններ նոր են նշանակվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ