11:45 , 21 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է.
Քիչ առաջ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռացել է: Մեր աղբյուրները հաստատեցին վերոնշյալ տեղեկատվությունը, սակայն պաշտոնապես տեղեկատվությունը չի հաստատվում, իսկ մամուլի ծառայությունից մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Իսկ թե որն է պատճառը` դեռևս հայտնի չէ: Նշենք, որ Վահե Հակոբյանը նախկինում զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: Վերջինս Ջրային տնտեսության պետ էր նշանակվել հուլիսի 11-ին: