Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խոցված հայկական ուղղաթիռի օդաչուների դիակները հետ ստանալու մասին դեռ նորություն չունի: Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, բանակցությունների գործընթացը շարունակվում է: «Շարունակում ենք երկխոսությունը, փորձում ենք հնարավոր տարբերակը համաձայնեցնել կողմերի հետ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում պահելով մարդասիրական խնդիրը»,-ասաց Զառա Ամատունին:
