11:39 , 21 նոյեմբեր, 2014Արդեն երկու օր է,որ սկսել եմ դպրոցում դասավանդել Հայ ավանդական պար առարկան,ամեն վայրկյան նորից համոզվում եմ,որ չկա վատ կամ չլսող երեխա,բոլորի մեջ էլ լույս կա ու պետք է վառել այդ լույսը։
Պարի դահլիճի պատին Արցախյան ազատագրական պայքարում զոհված տղերքի,ազգային հերոսների ու գենեռալների նկարներն են,երեկ մոտ 90 երեխայից միայն Վազգենին ճանաչեցին 4-5 երեխա․․․ահավոր ամոթ զգացի ու որոշեցի փորձնական երեխաներին հանձնարարել Մոնթեի մասին տեղեկություններ հավաքել ու այսօր պատմել(չէի սպասում,որ կպատրաստվեն) պատրաստվելը մեղմ է ասված, իրար հերթ տալով վազեցին մինչև դասաժամի սկսվելը ու էլի իրար հերթ չտալով սկսեցին պատմել,դահլիճով անցնող դասատուների զարմանքը աննկարագրելի էր,երեխան,որը ամբողջ դպրոցը խառնում է իրար կանգնած պատմում էր թե ով է Մոնթեն,ինչ է արել ու հանուն ինչի․․․
Կեցցե այն Հայաստանը,որը վաղն է գալու․․․