10:22 , 21 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ