Ինչու՞ նման ծայրահեղ միջոցով պահանջ է դրվում հենց եվրոպական կառույցների, այլ ոչ, ասենք, ՀՀ ՊՆ կամ գոնե Ռուսաստանի դեսպանության առջև


06:40 , 21 նոյեմբեր, 2014

Պետք է հարգանքով վերաբերվել ցանկացած քաղաքացու կամ քաղաքական գործչի բողոքին, առավել ևս հացադուլին: Սակայն ինձ հասկանալի չէ, թե ինչու նման ծայրահեղ միջոցով պահանջ է դրվում հենց եվրոպական կառույցների, այլ ոչ, ասենք, ՀՀ ՊՆ կամ գոնե Ռուսաստանի դեսպանության առջև, որոնք ունեն և հնարավորություն, և պարտավորություն վերջ դնելու մեր ազգային նսեմացմանը: Քաղաքական տեսակետից բողոքի սխալ ընտրված թիրախը, իմ կարծիքով, էլ ավելի զավեշտական ու ծիծաղելի է դարձնում մեր վիճակը…