Օբամայի ավտոշարասյունը Վաշինգտոնում սկսել է կանգ առնել կարմիր լույսի ժամանակ


04:17 , 21 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

bp37

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյունը Վաշինգտոնի փողոցներում սկսել է կանգնել կարմիր լույսի ժամանակ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Ավտոշարասյունը կանգ է առել հինգշաբթի օրը` Սպիտակ տնից Կապիտոլիում ճանապարհին: Այդ ճանապարհին քիչ չեն լուսակիրները:

Դրանից հետո նախագահը ճաշի է գնացել և Սպիտակ տուն վերադարձել` ամեն անգամ սպասելով կանաչ լույսին: