ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել է «Անսար աշ-Շարիա» խմբավորումը


03:59 , 21 նոյեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել է «Անսար աշ-Շարիա» խմբավորումը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Խմբավորման նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել ահաբեկչական գործունեության և «Ալ-Քաիդայի» հետ կապ ունենալու պատճառով:

Աղբյուրի փոխանցմամբ` այս որոշումն ընդունվել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից: