Բայդենն առաջարկել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Սպիտակ տուն


00:44 , 21 նոյեմբեր, 2014

bajden-putinu-pridetsya-sdelat-vybor-04-10-20141in.am-ը գրում է․

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայումայի հետ զրույցի ընթացքում առաջարկել է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե «վերջինս նախկին ուղղությունը պահպանի»` Ուկրաինայի դրության հետ կապված: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:

«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը և համաձայնվել, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության խախտման հետևանքները պետք է ինտենսիֆիկացված լինեն, եթե Ռուսաստանը շարունակի իր նախկին ուղղությունը»,- ասվում է հաղորդագրությունում: