Իրանական ընկերությունը ամերիկյան ուղղաթիռներ է ներկայացրել, որոնք գնվել են՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին


23:26 , 20 նոյեմբեր, 2014

Mediamall.am-ը գրում է․

Իրանական ընկերությունը ցուցադրել է ամերիկյան արտադրության ուղղաթիռներ, որոնք գնվել են միջնորդների միջոցով չնայած ԱՄՆ-ի և միջազգային հանրության պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Պարսից ծոցի Քիշ կղզում ցուցահանդեսի այցելուները կարողացել են տեսնել R-44 չորս ուղղաթիռ, որոնք արտադրվել են Կալիֆոռնիայում գտնվող Robinson Helicopter Company ընկերության գործարանում:

«Իրանական ուղղաթիռային ընկերության» ղեկավար Մահմուդ Ազինը Tasnim գործակալությանը հայտնել է, որ ուղղաթիռները միջնորդների միջոցով գնվել են ավելի բարձր գնով երրորդ երկրում:

Նրա խոսքով՝ R-44-երը կարող են օգտագործվել օդաչուների պատրաստման համար և որպես ոստիկանական պարեկային ուղղաթիռներ:

25 ուղղաթիռ ունեցող «Իրանական ուղղաթիռային ընկերությունը» դրանք օգտագործում է հիմնականում իրանական նավթային հանքերը սպասարկելու համար: