22:46 , 20 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Պարզվել է, թե ինչպես կարելի է սովորել երջանիկ ապրել: Դուք նկատե՞լ եք, որ բարի մարդիկ միշտ պնդում են, թե իրենց կյանքում վատ մարդիկ չեն եղել, որ իրենց բախտը բերել է, և որ գոհ են իրենց կյանքից, գրում է direct-press.ru-ն:
Բացասաբար տրամադրված մարդիկ, ընդհակառակը, պնդում են, որ իրենց կյանքում միայն վատ մարդկանց են հանդիպել, որ ծանր կյանք են ունեցել և ոչ մի լավ բան չեն տեսել: Նույնիսկ նման պարզ երևույթը ցույց է տալիս, որ մեր մտքերն ու պատկերացումները կառավարում են մեր երջանիկ կամ դժբախտ կյանքը:
Ինչպես ապրել՝ միայն դուք պետք է որոշեք: Բարկանալը, կռվելը, նեղանալը շատ հեշտ է: Դա ներքին աշխատանք է պահանջում: «Ալարկոտ» և «աղքատ ներաշխարհ» ունեցող մարդիկ նախընտրում են հենց այդպես ապրել: Եթե դուք այդպիսին չեք, ապա պարբերականը խորհուրդ է տալիս կազմել հետևյալ ցուցակները:
Ցուցակ №1. «Ինչ ունեմ ես, և ինչ է ինձ դուր գալիս»
Նայեք ձեր շուրջն այնպես, կարծես ամեն ինչ առաջին անգամն եք տեսնում: Շատ բաներ, որոնք ուղեկցում են ձեզ ամեն օր, դադարում են ձեզ համար արժեք, ուրախություն և երջանկություն խորհրդանշել: Նկատե՞լ եք արդյոք, որ այսօր առավոտյան առողջ եք արթնացել: Աշխարհին և ինքներդ ձեզ «շնորհակալություն» ասեք: Նկատել եք արդյոք, որ արթնացել եք տաք անկողնում, լոգանք են ընդունել, համեղ նախաճաշել եք: Այո, սրանք մանրուքներ են, սակայն հենց դրանք են որոշում կյանքով բավարարված լինելու մակարդակը: Ամեն օր «Շնորհակալություն» ասեք այն ամենի համար, ինչը շրջապատում է ձեզ:
Ցուցակ №2. «Ինչ ես չունեմ, սակայն ուզում եմ ունենալ»
Ցանկությունների թվից է կախված կյանքից կառչելու ձեր ուժը: Հիշեք, թե ինչպես մանուկ ժամանակ երբ ինչ-որ խաղալիք էիք ուզում, չէիք էլ մտածում, թե ինչպես այն կհայտնվի ձեր ձեռքերում, որտեղից դրա համար գումար կգտնվի, և թե ով այն ձեզ կնվիրի: Ձեր ցանկությունը երեք ցուցանիշով ստուգեք.
1. Այն ձեզ ուրախացնում է:
2. Վերաբերում է անձամբ ձեզ:
3. Դուք դրա մասին հստակ պատկերացում ունեք:
Եթե ձեր ցուցաը կարճ է, և զգում եք, որ գիտակցությունը կառավարում է ձեր երազանքները, ապա դուք ձանձրալի և միապաղաղ կյանքով եք ապրում: Իրադրությունը կփոխեն ձեր ցանկությունները ճանաչելուն ուղղված ամենօրյա մարզումները: Պարբերաբար գրի առեք ձեր ցանկությունները: Երբ ցուցակն սկսի արագորեն աճել, նշանակում է, որ ոչ միայն երջանիկ ապագա եք կառուցում, այլև երկարացնում եք ձեր կյանքը:
Ցուցակ №3. «Ինչ ունեմ ես, սակայն ինձ դուր չի գալիս»
Այս ցուցակում կետերի քանակը կախված է կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքից և նրանից, թե ինչի եք հասել այսօրվա դրությամբ:
Եթե այս ցուցակում առաջին ցուցակից ավելի շատ կետեր լինեն, ապա դուք ստպված եք լրջորեն մտածել ձեր ապրելակերպի մասին: Սակայն եթե դուք ապրում եք հանրակացարանի փոքրիկ սենյակում, և դա ձեզ դուր չի գալիս, ապա հարկավոր է ոչ թե գրել «Ինձ դուր չի գալիս, որ բնակվում եմ հանրակացարանի փոքրիկ սենյակում», այլ՝ «Ես ցանկանում եմ բնակվել ընդարձակ բնակարանում», և կենտրոնանալ ոչ թե հանրակացարանի փոքրիկ սենյակի, այլ ընդարձակ բնակարան ունենալու վրա: Հենց այդ պահից սկսած՝ դուք այլ իրականություն եք ձևակերպում, և այժմ միայն ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինի ձեր հաջորդ օրը: