Եթե Ռոնալդուն Ոսկե գնդակ չստանա, մեծ սկանդալ կբարձրանա. Պեպե


22:15 , 20 նոյեմբեր, 2014

cristianoopepe_0Araratnews.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն կարծիք է հայտնել, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման և «Ոսկե գնդակ» մրցանակի միակ արժանի թեկնածուն «արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն է: Այս մասին գրում է ESPN-ը:

«Սա Ռոնալդուի մարզական կարիերայի լավագույն մրցաշրջանն է: Եթե նա «Ոսկե գնդակը» չստանա, ապա մեծ սկանդալ կբարձրանա: Կրիշտիանուն Չեմպիոնների լիգայում մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդ սահմանեց: Ուրիշ ով էլ ստանա այս մրցանակը, պետք է ամաչի», – նշել է Ռոնալդուի թիմակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ