21:28 , 20 նոյեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Նոյեմբերի 20-ին նախարար Նալբանդյանը հանդիպեց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, եւ որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն՝ դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար:
Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Կիպրոսի խորհրդարանականների եւ անձամբ պարոն Օմիրուի ներդրումը` հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում:
Յանակիս Օմիրուն իր հերթին ընդգծեց, որ շարունակելու է գործունեությունը` ուղղված Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ համագործակցության առավել սերտացմանը։
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ակտիվ փոխայցելությունները, այդ թվում` երկրների նախագահների պետական այցերը, փաստում են երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Նրանք համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման եւ փոխվստահության դրսեւորումներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ