Գիրությունն ահռելի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը. armlur.am


21:02 , 20 նոյեմբեր, 2014

Գիրությունն ահռելի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանըArmlur.am-ը գրում է․

Համաշխարհային տնտեսությանը գիրության  հասցրած վնասը գրեթե հավասար է զինված հակամարտությունների պատճառած վնասին: Նման եզրակացության է հանգել McKinsey Global Institute խորհրդատվական ընկերությունը՝ իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Ընկերության տվյալներով, աշխարհում գիրությունից տառապում են 2,1 մլրդ մարդ՝ դա մարդկության գրեթե 1/3-ն է:

Դրա հետևանքով տնտեսությունը կորցնում է գրեթե 2 տրիլիոն դոլար: Այդ գումարը ծախսվում է գիրության հետ կապված հիվանդությունների բուժման, ինչպես նաև այդ հիվանդությամբ տառապողների անաշխատունակության վճարների վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ