20:50 , 20 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Պեր Մերտեսակերն իր հայրենակցին` Սամի Խեդիրային խնդրել է տեղափոխվել Անգլիա, հաղորդում է Goal.com-ը:
«Ցանկանում եմ, որ մեր թիմում ավելի շատ գերմանացիներ լինեն: Ես և Օզիլը մի քանի անգամ խոսել ենք Խեդիրայի մասին:
Նրա պայմանագիրը Մադրիդի «Ռեալ»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո, և ամեն ինչ հնարավոր է»,- հայտարարել է Մերտեսակերը: