Արագաչափ սարքերի արդյունքն ակնհայտորեն երևում է. Ա. Արշակյան


19:36 , 20 նոյեմբեր, 2014

Արագաչափ սարքերի արդյունքն ակնհայտորեն երևում է. Ա. ԱրշակյանPanorama.am-ը գրում է․

Երևանում այս տարվա 10 ամիսներին արձանագրվել է 1137 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է  54, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 1502 մարդ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Նշված ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել 29395 տրանսպորտային միջոց՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 3548-ով ավելի: Այս հանգամանքը, ըստ նրա, իր հերթին առաջացրել է երթևեկության որոշակի ծանրաբեռնվածություն, արդյունքում՝ նաև պատահարների աճ: 

Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը, Ա. Արշակյանի խոսքով, տեղի է ունենում սահմանված արագությունը գերազանցելու, միմյանց չզիջելու, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ