Միջազգային հանրության պահվածքը հակահումանիստական է. անցկացվում է ստորագրահավաք


19:04 , 20 նոյեմբեր, 2014

Միջազգային հանրության պահվածքը հակահումանիստական է. անցկացվում է ստորագրահավաքLife.panorama.am-ը գրում է․

Արդեն 8 օր է` Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով, հայկական կողմը չի կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռի անկման վայրին: Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ չի տալիս նույնիսկ ԵԱՀԿ ներկայացուցիչերին: Այս օրերին միջազգային տարբեր կառույցներ դատապարտեցին կատարվածը և կոչ արեցին խուսափել լարվածություն հրահրող քայլերից:

Միջազգային հանրության նման պահվածքը, թերևս, չի գոհացնում շատերին, ավելին, նույնիսկ վրդովեցնում է: Այս պարագայում, իշխանություններն իրենց կոչերն ու հորդորն են ուղղում միազգային հանրությանը, որպեսզի հայտարարություններից բացի կոնկրետ քայլերի դիմեն: Ի վերջո, այնտեղ մարդիկ են զոհվել, որոնց դիակները չենք կարողանում դուրս բերել: Այս ընթացքում ոչ պակաս ակտիվություն կա նաև սոցիալական ցանցերում: Արդեն 3 օր է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստորագրահավաք է անցկացվում՝ հայտնելով դժգոհությունը ԵԱՀԿ-ի անգործության վերաբերյալ և կոչ անելով իշխանություններին սառեցնել ԵԱՀԿ-ի հետ կապը, քանի դեռ չեն լուծել տարրական հումանիտար հարց:   

Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց ստորագրահավաքը նախաձեռնող Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ և համակարգող Մարիամ Ավագյանը, Մինսկի խմբի երկրները միջնորդ են, բայց իրենց գործունեությունն իրականում իմտիացիա է: «Եկեք հիշենք օգոստոսյան իրադարձությունները, երբ իրավիճակը խիստ լարված էր: Այդ ժամանակ միայն ԼՂՀ և Հայաստանի զինված ուժերի ջանքերով կարողացանք պաշտպանել խաղաղությունը: Իսկ միջազգային հանրությունը հերթական անգամ երկակի ստանդարտներով  է առաջնորդվում: Հենց դա է նպաստում, որ պարբերաբար անմեղ զոհեր են լինում»,-ասաց Մարիամ Ավագյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ