18:19 , 20 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ապրանքների անարգելք տեղափոխությունը Մաքսային միության տարածքում, շատ կարևոր նշանակություն ունի Ղազախստանի համար, որը դեպի ծով ելք չունի: Այս մասին այսօր ինդուստրիալիզացիային նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևը:
«Մյուս տարվանից սկսելու է գործել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի տնտեսական միությունը: Մեր նպատակը բացառապես պրագմատիկ է, քանի որ Ռուսաստանը գլխավոր գործընկերն է, Ռուսաստանի հետ մեր ընդհանուր սահմանը ձգվում է 7,5 հազար կմ».-Նազարբաևի խոսքերն է մեջբերում նախագահի մամուլի ծառայությունը:
Նազարբաևի խոսքերով, Ղազախստանը, որը գտնվում է Եվրասիական մայրցամաքի մեջտեղում, դեպի ծով ելք չունի. «Դրա համար էլ Մաքսային միությունը, որի շրջանակներում անհետանալու են մաքսային արգելքները և մեր ապրանքները դուրս են գալու արտաքին շուկա, մեզ համար շատ կարևոր է»: