17:48 , 20 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Ճապոնացի ոստիկանները խուզարկել են 67-ամյա կնոջ տունը, որին կասկածում են իր ամուսինների և կենակիցների սպանությունների մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տիսաո Կակեհին չորեքշաբթի օրը ձերբակալվել է իր վերջին ամուսնուն՝ Իսաոյին, կալիումի ցիանիդով թունավորելու կասկածանքով: Նույն թույնը հայտնաբերվել է նաև այն տղամարդու օրգանիզմում, որը 2012թ. մահացել է Կակեհիի հետ հանդիպումներից կարճ ժամանակ անց:
Հաղորդվում է, որ ևս 4 տղամարդ մահացել են, երբ ամուսնացել կամ հանդիպել են նրա հետ: Ասում են, որ նա այդ բոլոր տղամարդկանցից ժառանգել է ավելի քան 800 հազար դոլարի կարողություն:
Տիսաո Կակեհին չի ընդունում իր մեղքը: