Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է սահմանին սպանված զինծառայողի մասին


17:35 , 20 նոյեմբեր, 2014

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին` ժամը 12։45-ի սահմաններում, «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է 1995-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։ 

Նշվում է, որ նա զորակոչված էր Ասթարայի շրջանից։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Նոյեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում սա հայտնի դարձած մահվան ելքով երկրորդ միջադեպն է: Ողջ տարվա ընթացքում ադրբեջանական աղբյուրները  հայտնել  են 83 զոհի մասին: