Գերմանացիները ծաղրել են Էրդողանին


17:12 , 20 նոյեմբեր, 2014

Analitik.am-ը գրում է․

Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից առաջ մահմեդականների կողմից հայտնաբերվելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհեթեթ հայտարարությունը Իսպանիայից հետո ծիծաղով է ընդունվել նաեւ Գերմանիայում:

Էրդողանի այդ հայտարարությանը գերմանական «Թագեսցայթունգ» թերթը պատասխանել է ծաղրանկարով:

Ծաղրանկարում պատկերված է, որ Կոլումբոսը Կուբա հասնելու ժամանակ տեսնում է «Էրդողանն այստեղ էր»` Թուրքիայի դրոշով գրություն եւ զարմանում: Ծաղրանկարի տակ էլ գրված է. «1492 թվականին Ամերիկան Կոլումբոսը չի հայտնագործել»: