Անծայրածիր տիեզերքն ու մեր տեղը դրանում (PHOTO)


17:07 , 20 նոյեմբեր, 2014

Բազում մարդիկ համակվում են զմայլելի զգացողություններով, երբ պարզկա գիշերը նայում են աստղաշող երկնքին: Այդժամ բոլոր խնդիրներն աննշան են թվում, և յուրաքանչյուր ոք սկսում է մտածել իր գոյության իմաստի մասին: Գիշերային երկինքը հսկայական է թվում մեզ, սակայն իրականում նրա ողջ մեծությունը հասանելի չէ մեր աչքերի համար: Blognews-ի խմբագրությունը որոշել է այս հոդվածի օգնությամբ ևս մեկ անգամ ցույց տալ, թե որքան զարմանահրաշ է տիեզերքը: Ընթերցեք նաև մեր նախկին հրապարակումները տիեզերքի մասին

Սա երկրագունդն է, որում մենք բնակվում ենք: 

Իսկ սա արեգակնային համակարգի ու տարբեր մոլորակների պատկերն է: 

Երկրի ու լուսնի միջև ընկած տարածությունը: Իրոք որ անծայրածիր է: 

Այս տարածության մեջ հնարավոր է տեղավորել արեգակնային համակարգի բոլոր մոլորակները: 

Ահա Երկրի չափը Սատուրնի համեմատությամբ: 

Եթե մեր Երկիրն էլ Սատուրնի պես օղակներ ունենար, դրանք այսպիսի տեսք կունենային: 

Մեր մոլորակների միջև բազում գիսաստղեր կան: Նրանցից մեկն այսպիսի տեսք ունի Լոս Անջելեսի համեմատ:  

Սակայն դա ոչինչ է մեր Արեգակի համեմատությամբ: Հապա մի նայեք: 

Իսկ մենք այսպիսի տեսք ունենք Մարսից:

Իսկ այժմ ծիկրակենք Սատուրնի օղակներից: 

Մեր մոլորակն այսպիսի տեսք ունի արեգակնային համակարգի եզրից: 

Երկրի ու Արեգակի չափերի համեմատություն: Վախեցնող տարբերություն է: 

Արեգակը Մարսի մակերեսից: 

Սա դեռ ոչինչ է: Ասում են, որ տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկներ աշխարհի բոլոր ծովափերին: 

Կան աստղեր, որոնք երեք անգամ ավելի մեծ են, քան մեր փոքրիկ Արեգակը: Տեսեք, թե որքան փոքր է Արեգակը Մեծ Շան համաստեղության այս աստղի համեմատ: 

Սակայն նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել գալակտիկայի չափերի հետ: Եթե Արեգակը փոքրացնենք մինչև արյան սպիտակ բջջի չափի և  նույնպիսի հարաբերակցությամբ փոքրացնենք Ծիր Կաթինը, այն ԱՄՆ-ի մեծության կլինի:  

Ծիր Կաթինը հսկայական է: Մենք մոտավորապես այս կողմերում ենք: 

Սակայն սա է այն ամենը, ինչ մենք կարող ենք տեսնել: 

Սակայն անգամ մեր գալակտիկան է գաճաճ մի քանի այլ գալակտիկաների համեմատ: Ահա Ծիր Կաթինը IC 1011-ի համեմատությամբ: 

Միայն մտածեք այն ամենի մասին, ինչ կարող է լինել ներսում: 

Առաջ անցնենք: «Հաբբլ» աստղադիտակից նկարված այս նկարում հազարավոր գալակտիկաներ կան, որոնցից յուրաքանչյուրը միլիոնավոր աստղեր է պարունակում, իսկ դրանցից յուրաքանչյուրն իր մոլորակներն ունի: 

Տիեզերքի մի փոքր մասի պատկերազարդումը: Սա գիշերային երկնքի չնչին մասն է: 

Կարելի է ենթադրել, որ այնտեղ սև խոռոչներ կան: Ահա սև խոռոչի չափը Երկրի ուղեծրի համեմատ: 

Սա մեր տունն է: 

Իսկ սա Ձեր տունն է Արեգակնային համակարգի մասշտաբներով: 

Ահա թե ինչ կպատահի մասշտաբը փոքրացնելու դեպքում: 

Ավելի առաջ անցնենք...

Շարունակենք...

Մի փոքր էլ առաջանանք...

Համարյա...

Ահա և այն: Սա այն ամենն է, ինչ կա տեսանելի տիեզերքում: Ահա և մեր տեղն այնտեղ: Այն ասես աննշան մրջյուն լինի հսկայական տարայում: