Խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները հանելու տարբերակ կա, բայց Սեյրան Օհանյանը հույսը դրել է դիվանագիտության վրա


15:08 , 20 նոյեմբեր, 2014

Խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները հանելու տարբերակ կա, բայց Սեյրան Օհանյանը հույսը դրել է դիվանագիտության վրաYerkir.am-ը գրում է.

Այսօր Եռաբլուրում լրագրողներից մեկի հարցին` եթե հակառակորդը շարունակի թույլ չտալ մոտենալ խոցված ուղղաթիռին, հնարավո՞ր է` հայկական կողմը դիմի այլ մեթոդների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքներն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տալուն»:   Նա կարծիք հայտնեց, որ «մեր հարևանները կհասկանան, որ, միջազգային նորմերի համաձայն, պետք է թույլատրվի ընկած ուղղաթիռին մոտենալ»:   Նախարարը, պատասխանելով ադրբեջանական կողմի` խոցված ուղղաթիռի օդաչուների դիակներն ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու առաջարկին, նշեց, որ հարցը պետք է ուղղել ԼՂՀ ղեկավարությանը: «Բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և դրա համար պետք է պատասխանատվություն կրեն»,- հավելեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ