14:22 , 20 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է.
«Ամռանը հայկական կողմի գործողությունների ընթացքում ադրբեջանցիները տասնյակ կորուստներ էին տվել և Ադրբեջանում հնչում էին երկրում եռօրյա սուգ հայտարարելու կոչեր: Ադրբեջանական իշխանությունները ստիպված եղան վիրավորների մի մասին տեղափոխել թուրքական հոսպիտալներ` երկրի ներսում հասարակական կարծիքից զգուշանալով»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը և դրա հետևանքներին ասաց նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը բացել է մի քանի դիպուկահարների և դիվերսանտների դպրոցներ` Ղարաբաղում գործելու համար, սակայն դրանց գործողությունների արդյունավետությունը բավականին ցածր են:
«Ադրբեջանը փորձելով վրեժ լուծել ամռանը կրած ծանր կորուստների համար դիմեց անզեն ուղղաթիռի խոցմանը և այդ փաստը լայնորեն լուսաբանվեց ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից»,-նշեց Վ.Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ