13:08 , 20 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է.
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի գործով դատական նիստը:
«Արցախպրեսի» փոխանցմամբ՝ դատավոր Անատոլի Թադեւոսյանը ներկայացրել է ամբաստանյալներ՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի մոտ հայտնաբերված տեսախցիկի տեսանյութերի ցուցադրությունը, որոնք կատարել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելուց հետո: Տեսագրությունների մեջ նկարահանումներն ուղեկցվում են Դիլհամ Ասքերովի մեկնաբանություններով:
Ամբաստանյալը նկարահանել է Քարվաճառի մոտակա գյուղերը, ճանապարհները, որտեղով անցնում են զինվորական մեքենաներ, զինտեխնիկա: Տեսանյութերում նկարահանվել է նաեւ ադրբեջանական հանցախմբի կողմից սպանված անչափահաս Սմբատ Ցականյանը: Դիլհամ Ասքերովը պատմել է, որ ճանապարհին, հանդիպել են մի հայ «խոճկորի», որ չգիտի ոչ ադրբեջաներեն, եւ ոչ էլ ռուսերեն: Այնուհետեւ նշել է, որ տղային չեն կարող բաց թողնել, քանի որ վերջինս կարող է մատնել իրենց: Ի պատասխան դատավոր Ա. Թադեւոսյանի հարցերի, ամբաստանյալ Ասքերովը պնդել է, թե իբր երեխան կամավոր է ուղեկցել իրենց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ