Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում


13:00 , 20 նոյեմբեր, 2014

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց ԲունդեսլիգայումYerkir.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էինք մրցաշրջան-2014-ի մեր հերոսներից մեկը՝ հունահռոմեական ըմբշամարտի նորընծա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նոյեմբերի 6-ին մեկնել էր Գերմանիա՝ ուժերը փորձելու բունդեսլիգայի ըմբշամարտի ակումբային առաջնությունում։    Համաձայն կնքած պայմանագրի՝ «ճերմակ արջը»  «Մայնց-88» ակումբի կազմում մինչև այս տարվա վերջ պարտավորվել է 4-5 գոտեմարտ անցկացրել: Եվ ահա, Գերմանիայից ստացված լուրերի համաձայն Արթուրի նորամուտը բունդեսլիագայում փայլուն է ստացվել: 23-ամյա աշխարհի չեմպիոնը «Մայնց-88»-ի կազմում անցկացրած երկու մենամարտերում էլ վստահ հաղթանակներ է տոնել: Դրանցից առաջինում՝ առաջնության 8-րդ մրցափուլի հանդիպումում «Մայնց-88-ը» 17:7 հաշվով առվելության հասավ «Մանսֆելդեր Լանդի» նկատմամբ: 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 16:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ մրցակցի թիմում հանդես եկած 41-ամյա գերմանացի ըմբիշ Օրլին Մեյբների նկատմամբ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ