«Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկների պայթյունի դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Մեզ փոխանցեցին, որ վնասվել է մեկ երեխայի ականջը և պարանոցը: Վնասվածքը թեթև է եղել, այժմ երեխան տանն է: Մեր այն հարցին, թե արդյոք փուչիկները ծնողներն են իրենց հետ բերել, ոստիկանությունից նշեցին, որ դա կպարզվի նախաքննության ընթացքում:
